Հարցումների և դիմումների վիճակագրություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստացված հարցումների և դիմումների վիճակագրության վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2017թ. մուտքագրվել է 38006 դիմում և գրություն, որոնցից 1334-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1835-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: 

Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 246 հարցում: ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 14 հարցում:

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նույն ժամանակահատվածում 400 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1669 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 20 լիցենզիա և 579 ներդիր, փոստային կապի գործունեության 6 լիցենզիա և 11 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 878 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում:

Մասնավորապես նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները,նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն:


Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին:



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր:


ԱՄԵՆԱՄՅԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2016թ. դիմումների և հարցումների վիճակագրություն

2015թ. դիմումների և հարցումների վիճակագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժին