- Նախարարություն
- Նախարար
- Կառուցվածք
- Կանոնադրություն
- Կառուցվածքային ստորաբաժանումներ
- Տրանսպորտի վարչություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչություն
- Կապի և հեռահաղորդակցության վարչություն
- Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչություն
- Երկաթուղու վարչություն
- Փոստի վարչություն
- Արտաքին կապերի և ծրագրերի վարչություն
- Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
- Իրավաբանական վարչություն
- Ներքին աուդիտի բաժին
- Քարտուղարություն
- Անձնակազմի կառավարման բաժին
- Հասարակության հետ կապերի բաժին
- Առաջին բաժին
- Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին
- Առանձնացված ստորաբաժանումներ
- Կազմակերպություններ և ընկերություններ
- Նախարարին կից կոլեգիա
- Էթիկայի հանձնաժողով
- Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ
- Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդ
- Նախկին նախարարներ
- Տեղեկատվական կենտրոն
- Իրավական ակտեր
- ՀՀ Սահմանադրություն
- Օրենսգրքեր
- Օրենքներ
- ՀՀ Նախագահի հրամանագրեր և կարգադրություններ
- ՀՀ կառավարության որոշումներ
- ՀՀ վարչապետի որոշումներ
- Նախարարի հրամաններ
- Գլխավոր քարտուղարի հրամաններ
- Ներքին գործավարության կարգ
- Նախարարի պաշտոնական պարզաբանումներ
- Միջազգային իրավական ակտեր, փաստաթղթեր
- ԵՏՄ անդամակցությանն առնչվող փաստաթղթեր
- Իրավական ակտերի նախագծեր
- Ծրագրեր և գերակա խնդիրներ
- Մրցույթներ, գնումներ, հայտարարություններ
- Լիցենզիաներ, թույլտվություններ, գովազդ
- Ուղեգծեր, չվացուցակներ, կանգառներ, սակագներ
- Ճանապարհներ
- Ճանապարհաշինական ծրագրեր
- Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ
- Կենսական նշանակության ճանապարհներ
- Նախարարության պատվիրատվությամբ իրականացվող նախագծային աշխատանքներ
- Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագիր
- Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 ԹԹ. ռազմավարություն
- Կապ պատասխանատուների (կապալառուների) հետ
- Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ
- Թափուր աշխատատեղեր
- Դիմում-բողոքներ, քաղաքացիների ընդունելություն
- Արտաքին կապեր
- Միջազգային համագործակցություն
- ՄԱԿ
- ԱՊՀ Համակարգող Տրանսպորտային խորհրդակցություն
- Միջազգային տրանսպորտային համագումար
- Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն
- ՏՐԱՍԵԿԱ
- ԱՊՀ Կապի բնագավառում տարածաշրջանային համագործակցություն
- Հեռահաղորդակցության միջազգային միություն
- Համաշխարհային փոստային միություն (UPU)
- «Հյուսիս-հարավ» ծրագիր
- Պետական տուրքի դրույքաչափեր
- Նամականիշեր, ծրարներ
- Հաճախ տրվող հարցեր
Տեղեկատվություն պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումները, գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգի մասին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) վարչական մարմին է և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն:
Վարչարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի նախարարությանը դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է նախարարության լիազորությունների շրջանակներում:
Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների (լիազորված անձանց կամ օրինական ներկայացուցիչների) միջոցով կամ նրանց հետ միասին: Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Վարչական վարույթն իրականացվում է, և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Վարույթի մասնակիցները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, այս դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով: Վարույթի ընթացքում թույլատրվում է օտար լեզուների օգտագործումը, սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:
Վարչական վարույթ հարուցելու պահից վարչական մարմինը կազմում է առանձին գործ, բացառությամբ բանավոր և այլ ձևերի վարչական ակտեր ընդունելու դեպքերի:
Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են
-անձի դիմումը, բողոքը
-վարչական մարմնի նախաձեռնությունը (վարչական ակտ ընդունելու օրենքի պահանջը կամ օրենքով վերապահված հայեցողական լիազորությունը):
Դիմումին ներկայացվող պահանջները
-Ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի.
դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
ներկայացվող պահանջը (դիմումի առարկա),
կցվող փաստաթղթերի ցանկը,
դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը
-եթե վարչական ակտը կայացնելու համար օրենքով նախատեսվում է նաև պետական կամ տեղական տուրք, ապա ներկայացվում է դրա վճարումը հավաստող փաստաթուղթ
-եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև լիազորագիրը ,
-եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա նախարարությունը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին,
-եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա նախարարությունը դիմումը և կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:
Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին նախարարությունը եռօրյա ժամկետում ծանուցում է վարույթի մասնակիցներին` վարչական վարույթի հարուցման մասին:
Վարչական վարույթը պետք է իրականացվի առանց բարդացնելու` հնարավորինս սեղմ ժամկետում:
Վարույթի մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու վարչական վարույթի նյութերին, ինչպես նաև կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ: Այդ իրավունքը վարույթի մասնակիցներին տրամադրվում է վարչական մարմին համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից` երեք օրվա ընթացքում:
Ապացուցման պարտականությունը
Ապացուցման պարտականությունը կրում է.
-անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է վարչական մարմնի վրա
-վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բացառությամբ այն հանգամանքների, որի տվյալներին վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով: Այս դեպքում ապացուցման պարտականությունը դրվում է անձի վրա:
Վարչական վարույթի ժամկետները
Վարչական վարույթի առավելագույն ժամկետը` 30 օր է: Վարչական վարույթի ժամկետը կարող է օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվել:
Վարչական վարույթը կասեցնելը
Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե.
- անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը
- վարույթին չի ներկայացել վարչական ակտի հաuցեատերը, իuկ oրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատաuխան վարչական ակտ ընդունելը
- վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հաuցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե.
- վարչական ակտի հաuցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար.
- ընդունվելիք վարչական ակտի հաuցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
Վարչական վարույթը կարող է կաuեցվել նաև oրենքով նախատեuված այլ դեպքերում:
Վարչական վարույթը կարճելը
Դիմումով հարուցված վարույթը կարճվում է, եթե.
- դիմումը ներկայացվել է առանց uտորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատաuխան վարչական ակտի ընդունումը
- դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից
- գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.
- դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.
- փոխվել է դիմողի կարգավիճակը, որն oրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.
- կասեցման որոշում ընդունելուց հետո անցել 60 օր և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կաuեցման հիմք հանդիuացած հանգամանքը.
- դիմումն անթույլատրելի է.
-բողոք է ներկայացվել վերադասության կարգով կամ հայց է ներկայացվել դատարան:
Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթը կարող է կարճվել, եթե.
- անձը, ում հաuցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է oրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում oրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում
- oրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ oրենքով նախատեuված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Վարչական ակտի ձևերը
Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել նաև բանավոր : Բանավոր վարչական ակտը հասցեատիրոջ պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման:
Վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով:
Վարչական ակտի մասին իրազեկելը
Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը հայտարարելու միջոցով:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելը
Գրավոր վարչական ակտը ուժի մեջ է մտնում` այդ ակտի մասին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Եթե վարչական ակտը պարունակում է այնպիuի դրույթներ, որոնք ակտի որևէ մաuով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մաuով ուժի մեջ է մտնում համապատաuխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):
Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:
Վարչական ակտի վերանայումը վերադասության կարգով
Վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայել վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:
Վարչական ակտի բողոքարկման կարգը
Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
Վարչական կարգով բողոքը կարող է ներկայացվել.
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության:
Բողոքարկման ժամկետները
Վարչական բողոքը կարող է բերվել`
- վարչական ակտն ուժի մեջ մտնելու oրվանից 6 ամuվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու oրվանից մեկ ամuվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու oրվանից 3 ամuվա ընթացքում.
- գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու oրվանից մեկ տարվա ընթացքում:
Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:
Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մաuնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մաuնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 oրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը: Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըuտ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մաuնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Վարչական բողոք բերելու հետևանքները
Վարչական բողոք բերելը կաuեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`
- oրենքով նախատեuված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
- այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:
Վարչական բողոքի քննարկման կարգը և հետևանքները
Վարչական բողոքը քննարկվում է Օրենքի 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
Բողոքը քննարկվում է վարչական ակտի իրավաչափության մասով, իսկ հայեցողական լիազորության իրականացման մասով` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելը
Քննարկելով վարչական մարմնի վարչական ակտի դեմ բերված բողոքը, վարչական մարմինը, որի ակտը վիճարկվում է, իրավասու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
- մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:
Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունը բողոքարկվում է, իրավասու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն` ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մաuնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.
- մերժելու բողոքը` գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:
Քննարկելով վարչական մարմնի անգործության դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի անգործությունը բողոքարկվել է, իրավաuու է.
- բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն և կատարելու հայցվող գործողությունը համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն.
- մերժելու բողոքը` անգործության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ:
Եթե համապատաuխան բողոքը, Օրենքին համապատաuխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաu վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաu վարչական մարմինը կարող է ընդունել նշված մաuերով նախատեuված որոշումներից որևէ մեկը կամ ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած uտորադաu վարչական մարմնին` ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը:
Վարչական ակտը կարող է վիճարկվել դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր և հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաև, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները:
Ընդլայնված որոնում
Նամականիշներ
Ճանապարհային քարտեզ
