Արմեն Փամբուխչյան | mtcit.am


Արմեն Փամբուխչյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

Համակարգում է ավտոմոբիլային, երկաթուղային և ջրային տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման, ինչպես նաև ծառայությունների մատուցման գրասենյակի աշխատանքները:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ., նոյեմբերի 26, ք. Երևան

Կրթություն
2001-2006թթ. - Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան, իրավաբանական ֆակուլտետ (իրավագետ)

Աշխատանքային գործունեություն
2007-2008թթ.  - «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ, իրավաբանի օգնական,
2009-2011թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ, անվտանգության աշխատակից,
2011-2014թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային մասնագետ, ավագ վարկային մասնագետ,
2014-2015թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ, խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ,
2015-2017թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ, խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար,
2017թ. - «Անելիք բանկ» ՓԲԸ, խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար,
2017-2018թթ. - «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ, խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ:
06.06.2018 - 15.10.2018 - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:

Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

Այլ տվյալներ
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, սերժանտ է: Ունի «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշան, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգիր:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: